Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը |tert.am|
06:45 - 30 ապրիլի, 2019

Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է փոփոխություններ անել երկրի միգրացիոն քաղաքականությունում, ինչի մասին նա նշել է պաշտոնական նախագահական հուշագրում, գրում է The Hill-ը:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահի առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են այդ թվում նաև ապաստանի տրամադրման կարգին, հնարավորություն կտան երկրի միգրացիոն համակարգն ապահովագրելու ապօրինի ներգաղթյալների կողմից չարաշահումներից, անվտանգ պահելու երկրի պետական սահմանը:

Հուշագրի համաձայն՝ իշխանություններն ապաստանի տրամադրման բոլոր դիմումները, բացառությամբ հատուկ դեպքերի, պետք է ուսումնասիրեն դրանց ներկայացումից հետո հաջորդ 180 օրվա ընթացքում:

Ըստ մասնագետների՝ հուշագիրը ներգաղթյալների համար հավելյալ խոչընդոտներ կստեղծի ապաստանի համար դիմելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել