Հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը կբարձրանան
12:05 - 30 դեկտեմբերի, 2022

Հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը կբարձրանան

Ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը 2023 թվականի հունվարի 1-ից կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

Այս մասին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մեկտեղ նշելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։   

Անապահովության գնահատման նոր մոտեցմամբ նպաստի իրավունք ստացած բնակչությունը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասարեցնի նվազագույն պարենային զամբյուղին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել