Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման աջակցության ծրագրում դադար է․ բավարարվել է նախապես հայտարարված 2000 հայտը
15:09 - 26 հուլիսի, 2024

Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման աջակցության ծրագրում դադար է․ բավարարվել է նախապես հայտարարված 2000 հայտը

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դադար է, քանի որ բավարարվել է նախապես հայտարարված 2000 հայտը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից․

«Հարգելի՛ քաղաքացիներ, 
տեղեկացնում ենք, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։ Այս պահի դրությամբ՝ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։

Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։

Ինչպես նախապես հայտարարվել էր և սահմանվել Կառավարության որոշմամբ՝  2000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։ 

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել