Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է Շենգենյան գոտու անդամ |tert.am|
16:04 - 01 հունվարի, 2023

Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է Շենգենյան գոտու անդամ |tert.am|

tert.am: Խորվաթիան հունվարի 1-ին դարձավ Շենգենյան վիզային համաձայնագրի անդամ։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այժմ Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև չեղյալ են հայտարարվել ստուգումները սահմանային անցակետերում, իսկ մարտի 26-ից կչեղարկվեն ներքին օդային սահմաններում ստուգումները։

Բացի այդ, Խորվաթիան ստացել է Շենգենյան վիզաներ տրամադրելու և Շենգենյան տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել