Արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Ստոլտենբերգ
 |azatutyun.am|
12:59 - 02 հունվարի, 2023

Արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը զիջման նշաններ ցույց չի տալիս։

Յենս Ստոլտենբերգը BBC-ին ասել է, որ ռազմական աջակցությունը կապահովի Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան երկրի գոյատևումը և կստիպի Ռուսաստանին նստել և բանակցել պատերազմի ավարտի մասին։

Ռուսաստանի առաջնորդը մեղադրում է Արևմուտքին Ուկրաինային իր երկիրը ոչնչացնելու համար օգտագործելու մեջ։

«Ուկրաինական ուժերը մի քանի ամսվա ընթացքում ունեին թափ, բայց մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը շատ ավելի շատ ուժեր է մոբիլիզացրել, նրանցից շատերն այժմ մարզվում են,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով,- այդ ամենը վկայում է այն մասին, որ նրանք պատրաստ են շարունակել պատերազմը, ինչպես նաև փորձում են պոտենցիալ նոր հարձակում սկսել»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամանորյա ելույթով՝ ասելով, որ վտանգված է երկրի ապագան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին մեղադրել է իր զորքերի հետևում թաքնվելու և ոչ թե դրանք ղեկավարելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել