Ծաղկաձորի ճոպանուղին կարող է հանձնվել Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ համայնքին. Մարզպետ |news.am|
12:05 - 29 ապրիլի, 2019

Ծաղկաձորի ճոպանուղին կարող է հանձնվել Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ համայնքին. Մարզպետ |news.am|

news.am։ Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանալուց հետո ես մտադիր եմ հենց վաղվանից իմ առաջարկությունների փաթեթը ամբողջացնել եւ ներկայացնել կառավարությանը՝ առաջարկելով, որ 2004 թվականի որոշումը, որով ճոպանուղին հանձնվել էր ՀԱՕԿ–ի տնօրինմանը, վերանայվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ–ից վերցնելու մարզպետի նախաձեռնության մասին։

ՀԱՕԿ–ի գլխավոր քարտուղարի դիտարկմանը, թե կարելի էր եթե սխալներ կան, խորհրդատվությամբ սխալների շտկման հնարավորություն տալ, ես կարող եմ պատասխանել՝ հղում անելով Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ըստ որի Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել։

476 միլիոնը, չեմ կարծում, սխալները շտկելու եւ խորհրդատվական խողովակով խորհրդատվություն կատարելու գործընթաց կարող է լինել։ Սա լուրջ գործընթաց է, որով զբաղվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը եւ գործընթացը սկսել է դեկտեմբերին իմ հնչեցրած մտահոգության հիման վրա, երբ ՀԱՕԿ–ին կառավարության 2004 թվականին ի տնօրինումն հանձնված ճոպանուղու հետ խնդիրներ ունենք»,–նշեց մարզպետը։

Հարցին՝ ինչ է պատրաստվում անել մարզպետը, երբ դատախազության հաղորչդագրությունն արդեն կա, նա ասաց. «Հենց այսօր, երբ ծանոթացանք դատախազության պաշտոնական հաղորդագրությանը, ես մտադիր եմ հենց վաղվանից իմ առաջարկությունների փաթեթը ամբողջացնել եւ առաջարկել կառավարությանը, որ 2004 թվականի որոշումը վերանայվի եւ ՀԱՕԿ–ի տնօրինման հանձնված ճոպանուղու հարցը վերանայվի եւ ճոպանողու տնօրինման հարցով քննարկումներ սկսենք։

Գուցե ՀԱՕԿ–ից վերցնելով հանձնենք Տուրիզմի պետական կոմիտեին կամ համայնքին, կամ այլ գերատեսչությանը։ Մի բան հստակ է, որ տուրիզմի այսքան մեծ պոտենցիալ ունեցող ճոպանուղուց ստացվող շահույթը չպիտի հարկվի ուղղակի կամ անուղղակի հարկով, այլ նաեւ շահույթից մասն պետք է հանվի համայնքի, մարզին եւ ՀՀ–ին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել