Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23:11 - 07 հունվարի, 2023

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Հրազդան, Չարենցավան, Քաջարան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, «Մեղրու սար», «Չայնիի ոլորաններ» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել