ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն
 |tert.am|
13:00 - 09 հունվարի, 2023

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը չի աջակցում Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելու գաղափարին, մինչդեռ Ուկրաինան պնդում է ՌԴ-ի բացառումը կառույցից, գրում է kommersant.ru-ն:

«Կարծում եմ, որ այսօրվա տեսանկյունից ելնելով, իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,- ասել է Շմիդը Welt թերթին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ նույն սեղանի շուրջ լինելը չի նշանակում «փոխանակվել դիվանագիտական քաղաքավարությամբ»։

«Մի օր մենք նորից կապի ուղիների կարիք կունենանք»,- պարզաբանել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել