Վրաստանի վարչապետն այսօր կժամանի Հայաստան․ նախատեսված է առանձնազրույց Նիկոլ Փաշինյանի հետ
10:41 - 12 հունվարի, 2023

Վրաստանի վարչապետն այսօր կժամանի Հայաստան․ նախատեսված է առանձնազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույց:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել