Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր
 |armenpress.am|
15:47 - 14 հունվարի, 2023

Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ասել է, որ Հունաստանը կարող է Ռուսաստանի փոխարեն  բնական գազ մատակարարել Ուկրաինային։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալեքսանդրապոլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հունաստանի վարչապետն, ընդգծելով, որ այս նավահանգստային քաղաքը կարող է դառնալ էներգետիկ խոշոր հանգույց։

«Հունաստանը դառնում է բնական գազի մատակարարման դարպաս, որը ծածկում է ոչ միայն մեր, այլ նաև՝ Բալկանների և, ինչու ոչ, Արևելյան Եվրոպայի կարիքները: Եվ ինչո՞ւ ոչ՝ Ուկրաինայի» - ասել է Միցոտակիսը, ում կարծիքով ինչ-որ պահի ռազմական հակամարտությունը կավարտվի, և Ուկրաինան բնական գազի մատակարարման կարիք կունենա։

«Դժվար է պատկերացնել, որ այն կստանա Ռուսաստանից, բայց ինչ-որ մեկը պետք է մատակարարի այն»,- հավելել է նա։

Միցոտակիսն ավելի վաղ ասել էր, որ Հունաստանը կարող է օգնել Եվրոպային անկախանալ ռուսական բնական գազից: Երկրի կառավարությունը նախատեսում է ավելացնել ռուսական գազատարի փոխարեն հեղուկ գազի (LNG) գնումները և կառուցում է ենթակառուցվածքներ հեղուկ գազ (LNG) ստանալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել