Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
19:01 - 15 հունվարի, 2023

Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
 
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
 
«Ձերդ գերազանցություն,
 
Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:
 
Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:
 
Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:


Կյանքի 85-րդ տարում վախճանվել է վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Կիկաբիձեն հայ հասարակությանը հայտնի էր, առաջին հերթին, «Միմինո» ֆիլմում կատարած դերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել