Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Ղազարյանը կարևորել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը
20:43 - 16 հունվարի, 2023

Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Ղազարյանը կարևորել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Քարտուղար Ա. Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել