Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել
15:30 - 17 հունվարի, 2023

Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Նիլակշի Սինհան։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նիլակշի Սինհան այս պահին զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը:

Նշենք, որ անցյալ տարի ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ անվտնագության խորհրդի քարտուղարը աշխատանքային այցեր են ունեցել Հնդկաստան։

Հնդկական մամուլը նաև մի քանի անգամ գրել է Հայաստանի՝ Հնդկաստանից զենք գնելու մասին։ Մասնավորապես, որ նախորդ տարվա սեպտեմբերին հնդկական լրատվականները գրել էին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել։

Այս տարվա սկզբին էլ հնդկական մամուլը հայտնել է, որ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել