ԱԽ քարտուղարը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը
15:48 - 19 հունվարի, 2023

ԱԽ քարտուղարը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում նէն անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել