Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
15:19 - 21 հունվարի, 2023

Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել