Ռուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, Էստոնիան համարժեք պատասխան է տվել
 |armenpress.am|
17:57 - 23 հունվարի, 2023

Ռուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, Էստոնիան համարժեք պատասխան է տվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել է գերատեսչություն և հայտնել, որ վերջինս պետք է երկիրը լքի փետրվարի 7-ին: Այս մասին տեղեկանում են ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:

«Այժմ Էստոնիան նոր անբարյացակամ քայլ է ձեռնարկել՝ արմատապես նվազեցնելով Տալլինում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակը, ինչը հաստատում է մեր երկրների միջև հարաբերությունների փլուզման միտվածությունը։ Որպես պատասխան՝ ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ​​ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնի», - նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ «նման իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է էստոնական կողմի վրա»:

Ըստ Associated Press գործակալության՝ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը:

Հունվարի սկզբին Էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել