Կորոնավիրուսի թվերն աշխարհում կտրուկ նվազում են
 |azatutyun.am|
10:31 - 24 հունվարի, 2023

Կորոնավիրուսի թվերն աշխարհում կտրուկ նվազում են |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսային համաճարակի թվերն աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազում են:

Worldometers կայքի փոխանցմամբ՝ վերջին մեկ շաբաթում հիվանդության նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 35 տոկոսով՝ կազմելով շուրջ1,55 միլիոն:

Նույն ժամանակահատվածում վարակից մահացածների թիվը նվազել է 26 տոկոսով՝ կազմելով 10 հազար 835, բուժվածներինը՝ 9 տոկոսով՝ կազմելով մոտ 2,4 միլիոն:

Ապաքինվածների քանակը շուրջ 830 հազարով գերազանցում է նոր վարակվածներինը:

Հայաստանի առողջապահության նախարարությունը Ամանորի տոներից հետո կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ չի հրապարակել:

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 603,5 միլիոն մարդ, ապաքինվել՝ շուրջ 645,5 միլիոնը, մահացել է 6 միլիոն 748 հազար 120-ը: Տվյալ պահին աշխարհում Covid-19-ով վարակված է ավելի քան 21,24 միլիոն մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել