ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաեւ էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, քան սեռի եւ ռասայական հիմքով բռնություն:
Ելույթի սկզբում Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել է նաեւ ադրբեջանցի պատգամավորի այն հայտարարությանը, թե Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց:
comment.count (0)