Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ
13:22 - 25 հունվարի, 2023

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Առաքել Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել Սամվել Մովսիսյանին:

Վերջինս զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Լուսանկարում՝  Սամվել Մովսիսյանը 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել