Abrams-ները կվառվեն, ինչպես մյուս տանկերը․ Պեսկովը՝ Ուկրաինային ամերիկյան տանկերի փոխանցման մասին
 |factor.am|
17:05 - 25 հունվարի, 2023

Abrams-ները կվառվեն, ինչպես մյուս տանկերը․ Պեսկովը՝ Ուկրաինային ամերիկյան տանկերի փոխանցման մասին |factor.am|

factor.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինային ամերիկյան Abrams տանկերի հնարավոր մատակարարման մասին լուրերը՝ հայտարարելով, որ «դրանք կվառվեն այնպես, ինչպես մյուս բոլոր տանկերը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Տեխնոլոգիական ասպեկտով դա բավական ձախողված պլան է, և որ ամենակարևորն է՝ սա հստակ գերագնահատում է այն ներուժը, որը կավելանա Ուկրաինայի զինված ուժերին: Սա ևս մեկ խորը մոլորություն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունների կարծիքը կիսում են փորձագետները, սակայն չի նշել, թե ինչ փորձագետների մասին է խոսքը։

Ավելի վաղ Պեսկովը նման կերպ էր խոսել նաև գերմանական Leopard-ների մատակարարումների մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել