ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ
18:34 - 25 հունվարի, 2023

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ

Հունվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել  Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Ա. Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել