Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|
22:03 - 26 հունվարի, 2023

Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Օրինակ, մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (խմբ. Իլհամ Ալիևը) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։

«Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել