Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին |armenpress.am|
23:10 - 28 հունվարի, 2023

Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով՝ բանակցությունների կարևորությունը:

Ինչպես տեղեկացնում են Եգիպտոսի նախագահի պաշտոնական կայքից, Ալիևի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում:

«Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար», -նշել է Եգիպտոսի նախագահը:

Նա ընդգծել է՝ պետք է բանակցել խաղաղության ճանապարհն ամբողջությամբ ավարտելու և ժողովուրդների համար ավելի լավ իրականության ու արժանապատիվ կյանքի հասնելու համար՝ հատկապես ներկա փուլում, երբ ժողովուրդների տառապանքները կրկնապատկվել են տնտեսական պատճառներով:

Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով հունվարի 28-ին ժամանել է Հայաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել