«Երևան» տոնավաճառի մոտակայքում տուն է հրդեհվել. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ
09:26 - 01 փետրվարի, 2023

«Երևան» տոնավաճառի մոտակայքում տուն է հրդեհվել. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Փետրվարի 1-ին՝ ժամը 02։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։21-ին, մարվել՝ 04։05-ին։ Այրվել են տան (90 քմ) բաղդադե տանիքը՝ փայտե կառուցատարրերով, փայտե խորդանոցը և կենցաղային իրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել