Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
09:40 - 01 փետրվարի, 2023

Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը։

Այս պահին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատակիցներից մեկը ավելի վաղ ասել է, որ իրենց այլընտրանք չի առաջարկվում․ «Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու»։

Ավելի վաղ ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

 «Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր Ելենա Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել