ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջափակումը դատապարտող բողոքի քայլարշավ է իրականացրել Օտտավայում
12:31 - 01 փետրվարի, 2023

ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջափակումը դատապարտող բողոքի քայլարշավ է իրականացրել Օտտավայում

ՀՅԴ ԳԵՄ-ը Արցախի շրջափակումը դատապարտող բողոքի քայլարշավ է իրականացրել Օտտավայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։ 

«Մինչ Արցախի շրջափակումը կ՚ամբողջացնէր իր 50-րդ օրը, աշխարհասփիւռ տարբեր հայկական համայնքներու մէջ ՀՅԴ երիտասարդական միութեան միաւորները բողոքի ցոյցերով դատապարտեցին ատրպէյճանական բռնարարքները։

Յունուար 27-ին, Թորոնթոյէն եւ Մոնթրէալէն ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) անդամներ Գանատայի մայրաքաղաք Օթթաուայի մէջ բողոքի ցոյց կազմակերպեցին Ատրպէյճանի դեսպանատան դիմաց, պահանջելով գանատական կառավարութենէն, որ դատապարտէ Ատրպէյճանն ու գործնական դերակատարութիւն ունենայ շրջափակման վերջ տալու հարցով։ Դեսպանատան դիմաց անգլերէնով եւ ֆրանսերէնով խօսք առին միութեան ներկայացուցիչները եւ պահանջեցին անյապաղ վերջ տալ շրջափակման։

ԳԵՄ-ի Անդամները նաեւ Օթթաուայի «Rideau Mall»-էն ներս տեղեկատուական թռուցիկներ բաժնեցին, որպէսզի գանատացի քաղաքացիներ եւս տեղեակ ըլլան Արցախի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 58 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ 

Արցախը շրջափակման մեջ է։

Լուսանկարը՝ Իշխան Ղազարեանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել