Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին
 |armenpress.am|
15:53 - 02 փետրվարի, 2023

Քննարկումները տարբեր անձանց շուրջ են. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար քննարկումներ է անցկացնում՝ տարբեր անձանց շուրջ:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն քննարկե՞լ է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի:

«Քննարկումներ եղել են: Եվ, որքանով ինձ հայտնի է՝ այս պահի դրությամբ դեռ չունենք որոշում»,-ասաց Ջուլհակյանը՝ վստահեցնելով, որ, եթե որոշում կայացվի, այդ մասին պատշաճ կերպով հաղորդագրություն կտարածեն:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իր անունը ևս շրջանառվում է որպես թեկնածու՝ Ջուլհակյանն ասաց՝ առաջին անգամ է լսում այդ մասին:

Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին, օրենսդրությամբ սահմանված կարգով, ՄԻՊ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականը կրկնել էր նաև հունվարի 24-ին: 

Հունվարի 24-ին ԱԺ-ն ընդունել էր Գրիգորյանի հրաժարականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել