«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում ու Սիրայում տեղի ունեցած երկրաշարժի առիթով
13:15 - 06 փետրվարի, 2023

«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում ու Սիրայում տեղի ունեցած երկրաշարժի առիթով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվածների ընտանիքներին։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- թվիթերյան իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել