Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ
14:04 - 06 փետրվարի, 2023

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել