Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|
18:54 - 06 փետրվարի, 2023

Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։

 «Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել