Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել |hetq.am|
16:15 - 11 փետրվարի, 2023

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այդ մասին, Новая газета-ի փոխանցմամբ, նա նշել է ճեպազրույցի ժամանակ։ Մոլդովական Publika TV հեռուստաընկերությունը հայտնում է, որ ավտոմատաբար դա նշանակում է ողջ կառավարության հրաժարական։

«Մեկ ու կես տարի կառավարությունում աշխատելուց հետո եկել է ժամանակը հայտարարելու իմ հրաժարականի մասին։ Մենք եկել ենք իշխանության ճգնաժամային կառավարությունում և անցկացրել զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրամիությանն ինտեգրման քաղաքականություն։ Մենք անմիջապես բախվեցինք էներգետիկ շանտաժի հետ, և նրանք մտածում էին, որ մենք կհանձնվենք, որ կգործենք այնպես, ինչպես նախորդ կառավարությունները, որոնք դավաճանում էին ազգային շահերը, բայց դա այդպես չեղավ։ Մենք կառավարում էինք անդադար ճգնաժամի ռեժիմում»,- ասել է Գավրիլիցան։

Նատալյա Գավրիլիցան վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։ 2019 թվականին Մայա Սանդուի կառավարությունում նա զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սանդուն ներկայումս Մոլդովայի նախագահն է։

Խոսելով էներգետիկ շանտաժի մասին՝ Գավրիլիցան ի նկատի ուներ «Գազպրոմ»-ի սպառնալիքները, որը պնդում էր, որ կդադարեցնի գազի մատակարարումները՝ չվճարման պատճառով։ Այդ իրավիճակով պայմանավորված 2021 և 2022 թվականներին մոլդովական կառավարությունը մի քանի անգամ արտակարգ դրություն էր հայտարարել։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել