Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նորընտիր նախագահին
15:30 - 13 փետրվարի, 2023

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նորընտիր նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոս Քրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Հարգելի Նիկոս Քրիստոդուլիդես, ցանկանում եմ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, և Դուք մեծ ներդրում ունեք այդ գործում»,- ասվում է Փաշինյանի թվիթերյան գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել