Թագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները
09:47 - 14 փետրվարի, 2023

Թագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին: Այս մասին հայտնում է Թագուհի Թովմասյանը: 

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած
հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել