ՀՀ փոխվարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը քննարկել են Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացին վերաբերող հարցեր
11:13 - 18 փետրվարի, 2023

ՀՀ փոխվարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը քննարկել են Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ փետրվարի 17-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Այդ մասին Վահան Քերոբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Այնուհետև այց ենք կատարել Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկել ենք «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները»,- գրել է Քերոբյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել