Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռներ են տեղափոխել Արցախ. ՌԴ ՊՆ
 |tert.am|
10:38 - 20 փետրվարի, 2023

Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռներ են տեղափոխել Արցախ. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականցնել Լեռնային Ղարաբաղի տարածքումիր առաջադրանքնեձրը. 30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակում է Ստոփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։

ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյունը՝ բարձված մարդասիրական բեռներով, ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Մարտունու շրջանում իրականացվել է մարդասիրական ակցիա՝ բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել