Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է. Պուտին
 |1lurer.am|
15:04 - 21 փետրվարի, 2023

Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է. Պուտին |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքն արդեն ավելի քան 150 մլրդ դոլար է ծախսել Կիևին աջակցելու և զենք մատակարարելու համար: Այս մասին Դաշնային ժողովին իր ուղերձում հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ պատերազմը սկսել է Արևմուտքը, իսկ Ռուսաստանը ուժ է կիրառել՝ այն կանգնեցնելու համար:  

«Ռուսաստանը չի կռվում Ուկրաինայի ժողովրդի դեմ, սակայն ուկրաինացիները դարձել են Կիևի և արևմտյան իշխանությունների պատանդը»,- հայտարարել է Պուտինը, հավելել՝ Ուկրաինայի ղեկավարությունը սպասարկում է երրորդ պետությունների շահերը։

Կրեմլի ղեկավարը զգուշացրել է, որ որքան Արևմուտքը շարունակի հեռահար միջոցներ տրամադրել Կիևին, այնքան Մոսկվան ստիպված կլինի հետ մղել իր համար սպառնալիքը: Պուտինի խոսքով՝ Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է: «Սակայն Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում»,- ասել է ՌԴ նախագահը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել