Մեդիան[կ]ար․ ցուցահանդես լրագրության և նկարչության հատման կետում

15:13 - 17 փետրվարի, 2023

Փետրվարի 16-ին Գյոթե կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1) տեղի ունեցավ Infocom-ի լրագրող Հայարփի Բաղդասարյանի Մեդիա[ն]կար ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 26-ը։ Ցուցասրահը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-ից 21։00-ն։

Հայարփին քաղաքական և փաստերի ստուգման լրագրող է, պրոֆեսիոնալ նկարիչ չէ, չունի համապատասխան կրթություն, բայց սիրում է նկարել և դա անում է հիմնականում լրագրողական աշխատանքի ընթացքում՝ քաղաքական եւ հասարակական գործիչների, նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հարցազրույցները, լրատվական թողարկումները լսելուն զուգահեռ։

Ցուցահանդեսում ներկայացվել են Հայարփիի` լրագրողական աշխատանքի ընթացքում արված գրաֆիկական նկարները։ Աշխատանքները չեն արտահայտում լրագրողի վերաբերմունքը նկարելու պահին ստացած բովանդակության հեղինակների և/կամ հերոսների նկատմամբ։

Դրանք Հայաստանում, Արցախում և աշխարհում տիրող իրավիճակի, տվյալ օրվա լրահոսի, անձնական մտորումների ու այդ պահին ստացած տեղեկության ազդեցությամբ առաջացած հույզերի արտահայտումն են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել