Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ
 |factor.am|
16:49 - 21 փետրվարի, 2023

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոք են փոխանցել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակում «Վաշինգտոնի ներգրավվածության ընդլայնման հետ», գրում է Ինտերֆաքսը։ «Փետրվարի 21-ին ՌԴ ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին դեմարշ է արվել՝ կապված Կիևի վարչակարգի կողմից ռազմական գործողություններին ԱՄՆ-ի աճող ներգրավվածության հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «դեսպանին հանձնված նոտայում նշվել է Ուկրաինային զինատեսակներով խթանելը, ինչպես նաև ռուսական ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար թիրախների փոխանցումը ակնհայտորեն ապացուցում է ամերիկյան կողմի պնդումների անհամապատասխանությունն ու կեղծիքը, որ Միացյալ Նահանգները հակամարտության կողմ չէ»։

«Նշվել է նաև, որ Կիևին մատակարարվող զենքերը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիները, օրինական թիրախ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել