ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
17:22 - 21 փետրվարի, 2023

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը փետրվարի 21-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել