ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին
17:44 - 21 փետրվարի, 2023

ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությանից, վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը:

ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել