Արցախից 24 անձ է ԿԽՄԿ միջնորդությամբ  տեղափոխել են Հայաստան, ևս 19-ը՝ Հայաստանից գնացել են Արցախ
 |news.am|
13:40 - 23 փետրվարի, 2023

Արցախից 24 անձ է ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխել են Հայաստան, ևս 19-ը՝ Հայաստանից գնացել են Արցախ |news.am|

news.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Այս մասին հայտնեց հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով, Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

5 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 7 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել