Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
 |armenpress.am|
16:01 - 23 փետրվարի, 2023

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Twitter-ում նման գրառում է կատարել Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի միջև կայացած հանդիպմանը:

«Այս համատեքստում Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը», - նշում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:  

«Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որին Լյուքսեմբուրգը կնպաստի, և որը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հանձնառության շոշափելի ապացույց է», - գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել