Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
16:52 - 23 փետրվարի, 2023

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել