Տոյվո Կլաարը տարածաշրջանային նոր այց է սկսել. մեկնարկը Երևանից է
09:24 - 24 փետրվարի, 2023

Տոյվո Կլաարը տարածաշրջանային նոր այց է սկսել. մեկնարկը Երևանից է

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ տարածաշրջանային նոր այց է սկսել․

«Վերադարձել եմ տարածաշրջան` Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: Սկսում եմ Երևանից: Առավոտյան սպասում եմ լավ հանդիպումների»:

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։

Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել