ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից Ռուսաստան անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը
11:15 - 24 փետրվարի, 2023

ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից Ռուսաստան անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը

Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից:
 
Ստացված տեղեկությունների իրականացման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ  բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո տրանսպորտային միջոցն  ուղարկվել է  խոր զննման անգար:
 
Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, ինչն ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտներ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ:
 
Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում  ՊԵԿ-ի կողմից տրամադրվող ակցիզային դրոշմանիշներին, իսկ  մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն:
 
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ  հոդվածը սահմանում է՝  Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով:
 
Դեպքի առնչությամբ  նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ    հետախության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել