Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». Բայրամով |azatutyun.am|
18:51 - 24 փետրվարի, 2023

Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, և դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջերը հանուն պայծառ ապագայի։ Այդ կոնտեքստում մենք հայտարարել ենք Ղարաբաղի ծագումով հայերի սոցիալական, քաղաքական և տնտեսական վերաինտեգրման պատրաստակամության մասին», - ասել է Բայրամովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրից ասել է, որ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, կային նաև դրական արդյունքներ։

«Սակայն, այդ մարդը {նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-խմբ.}, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, մեզ համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետևում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի», - շեշտել է Բայրամովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել