shantnews.am: Հայաստանի կառավարությունը ներկայում խնդիր ունի Սփյուռքի հետ հաղորդակցվելու հարցում, քանի որ պարզ չէ, թե որոնք են այն կառույցները, որոնք կարող են ներկայացնել հայկական սփյուռքը։ Այս մասին այսօր Վենետիկում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ հիմա սփյուռքում հայկական կառույցներն ու կազմակերպություններն այնքան շատ են, որ որևէ կառավարություն չի կարող բոլորի հետ խորհրդակցել։ Իսկ եթե մեծամասնության հետ խորհրդակցություններ լինեն, ապա, ըստ Փաշինյանի, մյուսները չեն ընդունի դա։
Հետևաբար, ըստ Փաշինյանի, կառավարության խնդիրն է ունենալ այնպիսի կառույց, որը լեգիտիմություն կունենա սփյուռքի անունից հանդես գալու համար։ Թե ինչպիսին պետք է լինի այդ կառույցը, Փաշինյանն ասաց, որ պատկերացում ունի, բայց չի ուզում բարձրաձայնել։ Իր աշխատակազմում գործող սփյուռքի հանձնակատարի անելիքը, ըստ վարչապետի, հենց դա է։
comment.count (0)