Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները |news.am|
12:07 - 20 նոյեմբերի, 2019

Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները |news.am|

news.am: Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնի Սիրիայում Ռուսաստանի աշխատանքն ու մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը անհրաժեշտ ոչինչ չեն արել թուրք-սիրիական սահմանից քրդական կազմավորումների դուրսբերման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների եւ մեր դեսպանի միջեւ շփումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում մեր դեսպանին վստահեցրել են, որ Անկարան կասկածի տակ չի դնում Ռուսաստանի աշխատանքը: «Խաղաղության աղբյուր» գործողության վերսկսման մասին պարոն Չավուշօղլուն, իմ գործընկերն ու ընկերը, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը չեն խոսել»,- ասել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել