Զարուհի Նախշքարյանը արձագանքել է իր լիազորությությունների դադարեցման որոշմանը
10:32 - 28 փետրվարի, 2023

Զարուհի Նախշքարյանը արձագանքել է իր լիազորությությունների դադարեցման որոշմանը

Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Նախշքարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին երեկ՝ փետրվարի 27-ին:

Նա նաեւ նշել է. «Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։

Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեասների տակ մնացած ճղճիմ էակներ։

Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։

Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։

Շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին, բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը եւ դադարեցրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։

Նշենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել