Քրեորեն պատժելի կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը․ նախագիծն ԱԺ-ում է
14:19 - 28 փետրվարի, 2023

Քրեորեն պատժելի կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը․ նախագիծն ԱԺ-ում է

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար։ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը այսօր Ազգային ժողովում օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը։ 

Փոխնախարարը ներկայացրեց, թե որոնք են այդ գործողությունները․ «Բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»: 

Լևոն Բալայանը տեղեկացրեց նաև, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից՝ մինչև վաղաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝առավելագույնը երեք տարի ժամկետով․«Իսկ եթե կոչերը կատարվել են՝ օգտագործելով հրապարակային ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատավական տեխնոլոգիաները, ապա կարող են սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել